Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կանադան իր մարզիկներին չի ուղարկի Տոկիո

Կանադան իր մարզիկներին չի ուղարկի Տոկիո
23.03.2020 | 13:54

Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է հավաքական ուղարկել Տոկիո` Օլիմպիական խաղերին: Կանադացիները չեն մասնակցի Տոկիոյի խաղերին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: ԱՕԿ-ը շեշտում է, որ բազմիցս խնդրել է ՄՕԿ-ին հետաձգել խաղերը: «Չնայած Խաղերի հետաձգման հետ կապված հնարավոր դժվարություններին, չկա առավել կարևոր բան, քան մարզիկների առողջությունն է»,-ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ